Վաշինգտոնում Ալիևի թիկնազորը հարձակվել ու ծեծի է ենթարկել մի խումբ ակտիվիստների

Այսօր Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թիկնազորը հարձակվել ու ծեծի է ենթարկել մի խումբ ակտիվիստների։

Համացանցում տարածվող տեսանյութերից պարզ է դառնում, որ ԱՄՆ-ում բնակվող մի խումբ ակտիվիստներ՝ ամենայն հավանականությամբ ազգությամբ ադրբեջանցի, փորձել են ադրբեջանական ռեժիմի դեմ բողոքի ակցիա իրականացնել այն հյուրանոցի մոտ, որտեղ տեղավորվել է Ալիևն իր ամերիկյան այցի ընթացքում, սակայն հանդիպել են Ալիևի թիկնապահների կոշտ ու բռնի վերաբերմունքին։

Ուշագրավ է հանգամանքը, որ տեսանյութերում չի երևում ամերիկյան ոստիկանության որևէ ավտոմեքենա, իսկ Ադրբեջանի ղեկավարի թիկնապահները Վաշինգտոնի կենտրոնում ծեծում են ԱՄՆ քաղաքացիներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment