Թղթի վրա հավասարություն, առանց իրական երաշխիքների. Հովիկ Գրիգորյան

20 Փետրվարի, 2026

«ԱՌԱՋ» աջակենտրոն կուսակցության ԿԳԿ անդամ Հովիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր ՀՀ Կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի օտարերկրյա ներդրողը տեղական ներդրողի հետ ՀՀ-ում հավասար իրավունքներ ունի. (օրինակ թուրք ներդրողը ու հայ գյուղացին կունենան հավասար իրավունքներ):
Բայց Հայաստանը օտարերկրյա ներդրողին կարող է գրավել միայն այն դեպքում, եթե ստեղծի դրամաշնորհային, իրավական և քաղաքականապես կայուն միջավայր, որտեղ պետությունը կանխատեսելի է, ռեսուրսները վերահսկված, ոլորտները գրավիչ, իսկ ռիսկերը՝ նվազագույն։
2024-ին օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են ՀՆԱ-ի ընդամենը 0.3%՝ պատմական ցածր մակարդակ։
Ի համեմատություն վերոնշյալ պատմական ցածր թվին՝ 2002թ․-ին օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են ՀՆԱ-ի 4.65%։
Ռոբերտ Քոչարյան-ի նախագահության տարիներին՝ 2002-ին ընդունված «Կոնցեսիայի մասին» օրենքը դարձավ համակարգային լուծում, ըստ որի․
• ՀՀ բնական ռեսուրսները պահպանվեցին որպես պետության սեփականություն,
• ներդրողը ստացավ հստակ պայմաններով աշխատելու հնարավորություն,
• պետությունը պահպանեց վերահսկողությունն ու ռազմավարական լծակները ներդրողների հանդեպ,
• ստեղծվեց կանխատեսելի և միջազգային չափանիշներին համադրելի իրավական միջավայր։
Այդ մոդելը միջազգային կառույցների կողմից գնահատվեց որպես արդյունավետ լուծում, իսկ Համաշխարհային բանկ-ի շրջանակներում այն ներկայացվել է որպես բնական ռեսուրսների կառավարման և ներդրումային միջավայրի համադրման հաջող փորձ։
Սա պարզապես օրենք չէր․
Սա մեխանիզմ էր՝ համատեղելու ազգային շահն ու ներդրումային գրավչությունը։
Ներդրողների և տեղացիների միջև ձևական հավասարություն կամ նմանօրինակ որոշում ընդունելը չի փոխում այն իրականությունը, որտեղ կապիտալը «փախչում է» կամ դադարում է գալ։

Leave a Comment