News.am-ը գրում է․
Վաշինգտոնում անցկացված Խաղաղության խորհրդի առաջին նիստում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը առաջարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունով հատուկ մրցանակ սահմանել։ Այն կգնահատի խաղաղության կառուցման գործում ունեցած ակնառու նվաճումները։
«Ես կցանկանայի առաջարկել նախագահ Թրամփի անունով հատուկ Խաղաղության խորհրդի մրցանակ սահմանել՝ ի նշան խաղաղության կառուցման գործում նրա ակնառու ջանքերի և նվաճումների։ Վստահ եմ, պարոն նախագահ, որ Ձեր ղեկավարությամբ Խաղաղության խորհուրդը հաջողությամբ կիրականացնի իր մեծ և ազնիվ առաքելությունը»,- ասել է Տոկաևը, հաղորդում է ТАСС-ը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: