Չիլիի մայրաքաղաքի հյուսիսում հեղուկ բնական գազ տեղափոխող բեռնատարի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ, ևս 10-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է BioBio ռադիոկայանը։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ բեռնատարի վարորդը կորցրել է կառավարումը, բախվել ճանապարհային արգելապատնեշին և շրջվել։ Սա առաջացրել է պայթյուն, որը վնասել է այդ պահին մայրուղով երթևեկող ևս յոթ մեքենա։
Ռադիոկայանի տվյալներով՝ դեպքի վայրում պահպանվում է ևս մեկ պայթյունի վտանգը։
🇨🇱🚒 #AlMomento | Estalla un camión de gas en Renca, Santiago, capital de #Chile.
El saldo preliminar es de 10 personas lesionadas y tres fallecidas.
Equipos de emergencia trabajan en la zona para controlar el fuego y atender a las víctimas.#OnceNoticiasDigital 🔻 pic.twitter.com/LBRFPZUiwv
— Once Noticias (@OnceNoticiasTV) February 19, 2026