Մեծատառերով գրված «խաղաղություն» բառի ֆոնին Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը իրար ձեռք են սեղմում․ խորհրդանշական իմաստ ունի․ Հաջիև

Մեծատառերով գրված «խաղաղություն» բառի ֆոնին Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը իրար ձեռք են սեղմում: Այս մասին գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը։

«Այն, ինչ կարող է պատահականություն թվալ, խորը խորհրդանշական իմաստ ունի: Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցում է խաղաղության խորհրդի առաջին նիստին՝ որպես հիմնադիր պետության ներկայացուցիչ: Դոնալդ Թրամփը, որպես խաղաղության խորհրդի հիմնադիր նախագահ, կրկին ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգը»,-գրել է նա:

Leave a Comment