
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մի խումբ երկրներ, ներառյալ՝ Ղազախստանը, Ադրբեջանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան, ավելի քան 7 միլիարդ դոլար են հատկացրել Գազայի հատվածի վերականգնման օգնության փաթեթին։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում անցկացվող Խաղաղության խորհրդի առաջին նիստում։
«Տարածաշրջանն այլևս արմատականության և ահաբեկչության օջախ չէ։ Այսօրվա իրավիճակին վերջ դնելու համար ուրախ եմ հայտարարել, որ Ղազախստանը, Ադրբեջանը, ԱՄԷ-ն, Մարոկկոն, Բահրեյնը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Ուզբեկստանը և Քուվեյթը օգնության փաթեթին ավելի քան 7 միլիարդ դոլար են հատկացրել», – ասել է Թրամփը։
Հետևեք մեզ՝ այստեղ