Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ հանրապետության երկաթուղային համակարգի կառավարման գործում Ռուսաստանին փոխարինելու՝ Հայաստանի իշխանությունների ցանկությունը չմտածված որոշում է, որի հետևանքով տարիներով ձևավորված համակարգը կարող է «մեկ ակնթարթում փլուզվել»։ Ըստ քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանի՝ Շոյգուն նման հայտարարություն է անում, քանի որ Հայաստանը գտել է այլընտրանքային ճանապարհ։ Նա նաև ընդգծեց, որ Շոյգուն հայտարարություններ է արել նաև ԱԷԿ-ի հետ կապված։
«Հայաստանը հնարավորություն ունի ԱԷԿ կառուցել, այլ գործընկերների հետ ինչ-որ պայմանագրային հիմքի վրա երկաթուղային ցանցը զարգացնել, և սա բերում է Ռուսաստանի դիրքերի թուլացմանը։ Ռուսաստանը դա այս պահին շատ սուր է ընկալում»,-ասաց Սամվել Մելիքսեթյանը։
Քաղաքագետի խոսքով՝ Ռուսաստանին թվում է, թե միջնաժամկետ հեռանկարում տարածաշրջանում կարող է կորցնել իր դիրքերը և փորձում է ինչ-որ կերպ նշել, որ դա անթույլատրելի է, և ռուսական կողմը չի հաշտվելու այս գործընթացի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։
