ՔՊ-ական «Եղոն» խոստովանել է, որ Նիկոլը Հայաստանը «կախել է Թրամփի մազից»

Հարցին՝ ակնկալո՞ւմ եք 50+1, ՔՊ-ական «Եղոն» պատասխանել է՝ ասելով. «Ոչ թե մենք ենք ակնկալում, այլ Հայաստանի անվտանգությունը և խաղաղությունը և Հայաստանի ռազմավարական հեռանկարն է ակնկալում: Հայաստանի խաղաղությունը, անվտանգությունը և ռազմավարական հեռանկարը ահա հունիսի 7-ին սպասելու է մեր քաղաքացիների քվեին: Կտա՞ն այդ քվեն, կլինի դա»: Եղոյան Արմանը միաժամանակ հռետորական հարց է բարձրացրել՝ այդ ուժերից ո՞ր մեկի հետ կարող է TRIPP-ն իրականանալ:

Այսիքնն՝ ստացվում է, որ ՔՊ-ի միակ քարոզչական հենակետը TRIPP-ն է՝ պրոյեկտ, որն իր խորքում թուրք-ադրբեջաական է՝ ուղղակի Թրամփի անվան ներքո: Նիկոլը, ինչպես հայտնի է, Հայաստանի գոյությունը կապում է այդ պրոյեկտի հետ՝ խոստովանելով, որ ոչ մի այլ բան իրենք չունեն առաջարկելու,Հայաստանի հետագա գոյության համար ոչ մի այլ երաշխիք չեն գեներացրել:

Հարց է առաջանում՝ ինչպիսի՞ երկիր կարող է համարվել մի պետություն, որը կախված է առանձին վերցրած մեկ պրոյեկտից, կամ նման երկիրը, հողը, տարածքը կարելի՞ է պետություն համարել: Հայաստանն այս օրին է գցել հենց ՔՊ-ն, հենց ՔՊ-ն է Հայաստանը կախել Թրամփի մազից, որպեսզի պահպանի Նիկոլի իշխանությունը:

Այնպես որ՝ եթե իսկապես քաղաքացիները ցանկանում են, որպեսզի Հայաստանը կախված չլինի թշնամիների կամ օտարների ողորմածությունից, եթե մարդիկ ցանկանում են փրկել Հայաստանն ու չդարձնել այն ոտքի կոխան, ապա պարտավոր են լինելու ընտրություններին իրենց ձայնը տալ ցանկացածին՝ բացի ՔՊ-ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment