Aurora News | Լուրերը մեկ տողով. Գագիկ Ծառուկյանի առանձնատանը զննություն, Հարավային Կորեայի նախկին նախագահի ցմահ դատավճիռ

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:

• Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատներից մեկում և հողատարածքում կատարվել է զննություն՝ 2020 թվականին հարուցված քրեական գործի շրջանակում։ Փաստաբանի փոխանցմամբ՝ նա գործով որևէ կարգավիճակ չունի։

• Հայաստանը World Travel Awards մրցանակաբաշխությունում ճանաչվել է «Եվրոպայի ժառանգության առաջատար ուղղություն»։

• Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ ռազմական դրություն մտցնելու և ապստամբություն ղեկավարելու համար։

• ԱՄՆ-ն  Մերձավոր Արևելքում ուժեր է կուտակում Իրանի շուրջ լարվածության ֆոնին՝ կանգնելով ռազմական կամ դիվանագիտական ընտրության առաջ։

• Ռուսաստանը հայտարարել է տարածաշրջանում լարվածության աննախադեպ աճի մասին:

• Լեհաստանը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը։

• Մոսկվան մեղադրում է Արևմուտքին Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում անվտանգության մարտահրավերներ ստեղծելու մեջ։

• «Ռուսական երկաթուղիներ»-ը աճուրդի է հանել Մոսկվայի Ռիգայի կայարանը՝ պարտքերի աճի պայմաններում։

Leave a Comment