Թունյան Բաբոն Հայաստանն ուզում է դարձնել կատարյալ ոչնչություն



Հ1-ի Պետիկի եթերում խոսելով ատոմակայանի թեմայով ու արձագանքելով ՌԴ-ից հնչող այն առաջարկին, ըստ որի՝ Մոսկվան պատրաստ է նոր ատոմակայան կառուցել Հայաստանում՝ ՔՊ-ական Թունյան Բաբոն, ջանալով ապացուցել ամերիկյան առաջարկի առավելությունը ռուսականի նկատմամբ, հայտարարել է, թե Հայաստանին մեծ ատոմակայան պետք չէ, այլ մոտ 600 մեգավատանոց, իսկ եթե կառուցում ենք ավելի մեծ՝ ասենք 1000 մեգավտանոց ատոմակայան, ապա դա նշանակում է, որ մենք իզուր ծախս ենք անելու, իսկ արդյունքում սակագինն է թանկանալու: Հետևաբար՝ տնտեսապես շահավետ չէ:

Բաբոյի այս մոտեցումը հիմնված է բացառապես ներկայիս սահմանափակ սպառման մոդելի վրա և անտեսում է Հայաստանի երկարաժամկետ տնտեսական, արտահանման ու տարածաշրջանային անվտանգության հեռանկարները: Նիկոլը հայտարարում է, թե Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի էներգահամկարգերը պետք է միանան իրար ապագայում: Սա կարող է լինել մեզ համար առավելություն այն դեպքում, եթե Հայաստանը կարողանա էլեկտրաէներգիա արտահանել հարևան երկրներ: Իսկ որեպսզի կարողանա արտահանել, նախ պետք է արտադրի ավելին, քան պետք է ներքին սպառման համար: 1000-1200 մեգավատանոց ատոմականը կարող է ոչ միայն ապահովել Հայաստանի նեքին պահանջարկը, այլև արտահանման իմաստով լայն հորիզոններ բացել Հայաստանի առաջ:

Ինչ վերաբերում է գներին, ապա Բաբոյի թեզը խիստ վիճարկելի է, քանի որ փոքր մոդուլային ռեակտորները դեռ չեն հասցրել աշխարհում կիրառվել այնքան, որպեսզի հստակ դառնա դրանց տնտեսական դրական էֆեկտը: Իրականում մեկ մեգավատի հաշվարկով դրանց կապիտալ ծախսը կարող է ավելի բարձր լինել, քան ստանդարտ 1000-1200 մեգավատանոց ռեակտորներինը՝ այսպես կոչված մասշտաբի էֆեկտի բացակայության պատճառով:

Մյուս կողմից՝ ո՞վ է ասել, որ ներկայիս 600 մեգավատը Հայաստանի համար վերջնական սահման է. աշխարհը զարգանում է, իսկ այդ զարգացմանը զուգահեռ մեծանում է էլեկտրաէներգիայի նշանակությունը՝ նախևառաջ պայմանավորված բարձր տեխնոլոգիաների զարգացման, արհետսական բանականության տարածվածության հետ: Մոդուլային ռեակտորներն ակնհայտորեն չեն կարողանալու լուծել ապագայի խնդիրը:

Այս ամբողջ պատմության միակ իրական նպատակը Մեծամորի ատոմակայանի փակումն է: Հայաստանը վերածելու են Թուրքիայից էլեկտրաէներգիա ներկրող երկրի: Այս ամենն արվում է այսպես ասած հայկական ռևանշիզմն ապագայում բացառելու համար. դա կբացառվի, եթե, ըստ արևմտաթրական ստրատեգների, Հայաստանը լիովին դառնա Թուրքիայից ու Իլհամի բարի կամքից կախված ոչնչություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment