Քննարկումներ են ընթանում նոր կալանավայր կառուցելու ուղղությամբ. ՄԻՊ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի շենքը, ՄԻՊ Անահիտ Մանասյանի խորին համոզմամբ, ամբողջությամբ փոփոխության է ենթակա։

«Որովհետև չեմ կարծում, որ վերանորոգման աշխատանքները կարող են որևէ արդյունք տալ»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մարդու իրավուքնների պաշտպանը։

Մանասյանը միաժամանակ նշեց՝ ազատազրկված անձանց պահման պայմաններին ինքն անձամբ ուշադրություն է դարձնում ոչ միայն ՔԿՀ-ներում, այլև ընդհուպ դատարանների խցերում։

«Որոշակի զարգացումներ, վերանորոգման լայնածավալ աշխատանքներ տեղի ունեցել են «Աբովյան» ՔԿՀ-ում և այլ ՔԿՀ-ներում, բայց դա չի կարող լինել համակարգային խնդիրները լուծելու միակ միջոցը»,- ասաց Անահիտ Մանասյանը։

ՄԻՊ-ը միաժամանակ տեղեկացրեց, որ քննարկումներ են ընթանում նոր կալանավայր կառուցելու ուղղությամբ։

Leave a Comment