Իրավապահները Գագիկ Ծառուկյանի տանն են. զննություն է իրականացվում




 

1in.am. Իրավապահներն այսօր զննություն են իրականացրել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տանը. Radar Armenia-ն տեղեկացավ նրա փաստաբան Էմին Խաչատրյանից։


 


Նրա փոխանցմամբ՝ տվյալ քրեական գործը որևէ առնչություն չունի Գագիկ Ծառուկյանի հետ։ Այն հարուցվել է դեռևս 2020 թվականին՝ Առինջ համայնքի նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ, և արդեն շուրջ վեց տարի քննվում է։


 


Գործի շրջանակում անհրաժեշտություն է առաջացել փորձագետների միջոցով զննել որոշ հողատարածքներ, որոնց մի հատվածը համընկնում է Գագիկ Ծառուկյանին պատկանող տարածքների հետ։


 


«Մենք, խոչընդոտելու որևէ նպատակ չունենալով, թույլատրել ենք, որ իրականացվի այդ զննությունը», — նշել է փաստաբանը։


 


Փաստաբանի խոսքով՝ գործողությունը տեխնիկապես բարդ գործընթաց չէ և, ամենայն հավանականությամբ, կավարտվի մոտ մեկ ժամվա ընթացքում։


 


 


Leave a Comment