Ավստրիայում ՀՀ դեսպանը ներկայացրել է խաղաղության օրակարգն ու TRIPP-ը

Ավստրիայում ՀՀ դեսպանը ներկայացրել է խաղաղության օրակարգն ու TRIPP-ը

19 փետրվարի 2026 – 11:28 AMT

PanARMENIAN.Net – Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը Եվրոպական և անվտանգային քաղաքականության ավստրիական ինստիտուտի (AIES) նախագահ դոկտոր Վերներ Ֆասլաբենդի հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունները, տարածաշրջանային խաղաղության օրակարգը, ինչպես նաև TRIPP նախագիծն ու դրա համատեքստում արձանագրված վերջին զարգացումները։

Կողմերը կարծիքներ են փոխանակել ներկայիս աշխարհաքաղաքական իրադրության վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել են Հայաստան-Ավստրիա համագործակցության հետագա խորացման և ընդլայնման հնարավորություններին։

Դոկտոր Վերներ Ֆասլաբենդը համարվում է միջազգային քաղաքականության և անվտանգության ոլորտում Ավստրիան ներկայացնող առաջատար վերլուծաբաններից մեկը։ Նա նաև եղել է Ավստրիայի պատմության մեջ ամենաերկար պաշտոնավարած պաշտպանության նախարարը։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։

TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։

Leave a Comment