Մեկ անգամ ևս հիշենք՝ Հայ Եկեղեցին բացառիկ հզոր արտաքին ցանցի տիրապետող եզակի ինստիտուտ է․ Դանիելյան

19 Փետրվարի, 2026

«Դժվար է հանդիպել մարդու, ով կհավատա, որ Վեհափառ Տերը իբր պատրաստվում է դուրս հանել կաթողիկոսությունը և Եկեղեցու գանձերը, բարձրաստիճան մանկապիղծ եկեղեցականների մասին լուրերին և նմանաբնույթ այլ ծայրահեղ վարկաբեկիչ անմիտ հորինվածքներին»,- գրել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։

«Պարզապես կան սակավաթիվ հաստիքային իբր հավատացողներ և հավատքից հեռու միամիտներ, իսկ եթե դա ունակ է փոխելու զուտ քաղաքական կտրվածքով ուժերի հարաբերակցությունը, ապա ոչ ի հօգուտ հակաեկեղեցական արշավ նախաձեռնած ուժերի: Վստահ եմ, որ դրանց չեն հավատում նաև ադրբեջանցի ու թուրք գործիչները, ուղղակի հրճվում են:

Ցավալին այս դեպքում այլ է, մասնավորապես մտահոգողը ոչ միայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, այլև Երկրի միջազգային վարկի աննախադեպ անկման, ընդհանրապես կենսունակությունը իսպառ կորցնելու ճանապարհ հարթելն է: Սա արհեստական բախում է, որը բացառում է հաղթող՝ Երկրի ներսում, բայց երաշխավորում է համազգային շահի պարտություն:

Մեկ անգամ ևս հիշենք՝ Հայ Եկեղեցին բացառիկ հզոր արտաքին ցանցի տիրապետող եզակի ինստիտուտ է, որից խելամիտ օգտվելու դեպքում, մեր արտաքին և ներքին քաղաքականության արդյունքները կբազմապատկվեին:

Աստված պահապան մեր Երկրին, ժողովրդին և Հայ Եկեղեցուն ….»։

 

Leave a Comment