ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ Հայաստանում ընթերցանության ու գրքի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է։
«Նախորդ տարի գրքի փառատոնին 18 հազար գրքի վաճառք ենք ունեցել, որը 33 %-ով ավելի է, քան դրա նախորդ տարի»,- հայտնել է նա կառավարության նիստում։
Հիշեցնենք, որ այսօր՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը Հայաստանում նշվում է նաև որպես գիրք նվիրելու օր։
