Փաշինյանը համայնքապետերին սպառնացել է ընդդիմությանը սատարելու դեպքում չներել․ ԶԼՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզպետների միջոցով համայնքապետերին նախազգուշացրել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր ուժերի հետ համագործակցելու դեպքում չներել, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ նրանց սպառնացել են անգամ չսպասել ընտրությունների ավարտին ու միանգամից պատժել։ Ոչ իշխանական համայնքապետերից մեկը լրատվականին ասել է, որ իրենք չեն վախեցել են այդ զգուշացումներից, անվտանգ աշխատելու բոլոր ձևերը գիտեն և ամեն ինչ անելու են իշխանափոխության համար։

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցության մասին հայտնել էին «Ուժեղ Հայաստանը», Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Քաղաքացիական պայմանագիրը», «Միասնության թևեր» նախաձեռնությունը, Հայ ազգային կոնգրեսը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և այլն:

Leave a Comment