Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպում ունեցավ ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեի և ՀՀ-ում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանի հետ։
Կողմերը ողջունեցին մայիսի 2-ից Air Baltic ավիաընկերության կողմից մեկնարկող Երևան-Ռիգա-Երևան ուղիղ չվերթերը՝ նշելով դրանց կարևորությունը երկկողմ զբոսաշրջային այցելությունների, հարաբերությունների զարգացման և միջմշակութային հաղորդակցության ապահովման համար։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-Լատվիա համագործակցության հնարավորություններն զբոսաշրջության ոլորտում, այդ թվում՝ չվերթերի մեկնարկին ընդառաջ համապատասխան միջոցառումների կազմակերպումը
