«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քննարկում է, թե ով է լինելու 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակի առաջին կինը, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Փետրվարի 13-ին մեկնարկած եռօրյա ընտրությունների արդյունքներով կանանցից ամենաշատ ձայները հավաքել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, երկրորդ հորիզոնականում է պատգամավոր Ալխաս Ղազարյանը, երրորդ տեղում՝ Արուսյակ Ջուլհակյանը, չորրորդում՝ Հասմիկ Հակոբյանը։
Ըստ թերթի՝ հթիմում տհաճ վիճակ է ստեղծվել, քանի որ համեմատաբար վերջերս ՔՊ-ին միացած Ավանեսյանը կարողացել է ավելի մեծ աջակցություն ստանալ, քան պատգամավոր Արփի Դավոյանը կամ ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան, վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցը։
Լրատվականի տեղեկութթյուններով՝ թիմում լարված սպասում են մարտի 27-28-ին նախատեսված փակ քվեարկությանը, որի արդյունքում վերջնականապես կորոշվի նախընտրական ցուցակի համարակալումը։
Իշխող կուսակցությունը փետրվարի 13-15-ը կուսակցության կենտրոնական գրասենյակում անցկացրել էր ներկուսակցական ընտրությունների առաջին փուլը, որին մասնակցել էր շուրջ 1100 պատվիրակ: Նրանք 276 անձից բաղկացած ցուցակից ընտրել էին 50-ական թեկնածու:
