Բքի պատճառով Սպիտակի ոլորանները փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար

Փետրվարի 19-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Բքի պատճառով Սպիտակի ոլորանները փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Գավառի, Արթիկի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Leave a Comment