Ուկրաինայի պատվիրակությունը Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Մեդինսկու հետ առանձին հանդիպում է ունեցել Ժնևում



Ուկրաինայի բանակցային պատվիրակությունը հաստատել է Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկու հետ առանձին հանդիպումը Ժնևում։ Այս մասին հայտնել է բանակցություններում Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովի մամուլի խոսնակը։



Նա հայտնել է, որ այս բանակցությունները տեղի են ունեցել Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցություններից հետո։


Ումերովից բացի մասնակցել է նաև Ուկրաինայի պատվիրակության մեկ այլ անդամ՝ խորհրդարանում «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։


Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև բանակցությունները տևել են ավելի քան երկու ժամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment