Պարզվել է այսօրվա միջադեպի հետևանքով 7 վիրավորների ինքնությունը. նոր մանրամասներ

Պարզվել է այսօրվա միջադեպի հետևանքով 7 վիրավորների ինքնությունը. նոր մանրամասներ

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է այսօր՝ փետրվարի 18-ին, Աբելյան փողոցում մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկայի» մասնակից վիրավորների և մահացածի ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ մահացածը Երևանի բնակիչ 45-ամյա Արսեն Վարդանյանն է, վիրավորներն են՝ Երևանի բնակիչներ 39-ամյա Էդգար Ենոքյանը, 18-ամյա Ներսես Սահակյանը, 42-ամյա Հայկ Աբելյանը, Շիրակի մարզի բնակիչ 31-ամյա Ստեփան Մկրտչյանը, Երևանի բնակիչներ 24-ամյա Արմեն Հակոբյանը, 32-ամյա Դավիթ Զաքարյանը և 41-ամյա Գագիկ Սարգսյանը։

Մասնակից մյուս անձանց ինքնությունները այս պահին պարզվում են։

Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հայտնում։

Leave a Comment