Վենսը խոսել է Իրանի հետ բանակցություններում կարմիր գծերի մասին


Միջազգային


Միացյալ Նահանգները մի շարք «կարմիր գծեր» է սահմանել Իրանի հետ բանակցություններում։

Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։

«Միացյալ Նահանգներն ունի որոշակի կարմիր գծեր։ Մեր գլխավոր շահը այստեղ Իրանին միջուկային զենքի ձեռքբերումը կանխելն է», – ասել է նա։

Փոխնախագահի խոսքով՝ Միացյալ Նահանգները պահպանում է Ժնևյան բանակցություններից հետո Իրանի դեմ ցանկացած գործողություն ձեռնարկելու հնարավորությունը։ Ավելի վաղ Axios-ը հայտնել էր, որ Պենտագոնը վերջին 24 ժամվա ընթացքում Մերձավոր Արևելք է տեղակայել ավելի քան 50 F-35, F-22 և F-16 կործանիչներ։


Leave a Comment