Վահագն Խաչատուրյանը պարգևատրվել է «Հիշատակի մեծ խաչ շքանշանով»

Հունաստանի նախագահ Կոստանտինոս Տասուլասը պետական այցով Աթենքում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին պարգևատրել է «Հիշատակի մեծ խաչ շքանշանով»։

Նախագահի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ իր հերթին նախագահ Վահագն Խաչատուրյանն իր գործընկերոջը պարգևատրել է «Փառքի շքանշանով»։

Պարգևատրումից հետո Հանրապետության նախագահը գրառում է կատարել պատվո հյուրերի մատյանում։

Ավելի վաղ նախագահներն առանձնազրույց էին ունեցել ու քննարկել երկկրող հարաբերություններին առնչվող հարցեր։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment