ԵԱՏՄ-ում կկիրառվեն բժշկական ապրանքների մի շարք կատեգորիաների շրջանառության նոր կանոններ


Տնտեսություն


2026 թվականի փետրվարի 19-ից ԵԱՏՄ-ում կկիրառվեն բժշկական ապրանքների մի շարք կատեգորիաների շրջանառության նոր կանոններ։

ԵԱՏՄ երկրները արձանագրություն են ստորագրել միության շրջանակներում բժշկական ապրանքների (բժշկական նշանակության ապրանքների և բժշկական տեխնիկայի) շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին՝ ԵԱՏՄ-ում գրանցման ոչ ենթակա բժշկական ապրանքների ցանկի փոփոխության և լրացման մասով:

Ասվում է կազմակերպության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:


Leave a Comment