Aurora News | Լուրերը մեկ տողով. Աջափնյակի կրակոցների դեպք, Իրանի շուրջ լարվածություն և TRIPP-ը շահավետ կլինի ՌԴ-ի համար

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:

• Աջափնյակում կրակոցների հետևանքով 7 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից մեկը մահացել է, մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է, դեպքի վայրում աշխատում են իրավապահները։

• Բժիշկների տվյալներով՝ վիրավորները հիմնականում ստացել են կրծքավանդակի և որովայնի հրազենային վնասվածքներ։

• Հունվարին վերադարձվել է 2,9 միլիարդ դրամ հետվճար, հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։

• Axios-ը հայտնում է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ռազմական գործողության հավանականությունը բարձր է, մինչդեռ ՄԱԳԱՏԷ-ն քննարկումներ է անցկացրել Իրանի հետ։

• Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, որ TRIPP նախագիծը շահավետ կլինի նաև Ռուսաստանի համար։

• Գերմանիայի կանցլերը բացառել է երկրի կողմից սեփական միջուկային զենք ունենալու գաղափարը։

• Աֆղանստանում իշխանությունները այրել են 500 երաժշտական գործիք՝ դրանք անվանելով «բարոյական կոռուպցիայի գործիքներ»։

Leave a Comment