Իրանը և ԱՄՆ-ն կաշխատեն հնարավոր միջուկային համաձայնագրի տեքստի շուրջ, ապա կորոշեն բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Իրանը և ԱՄՆ-ն կաշխատեն հնարավոր միջուկային համաձայնագրի տեքստի շուրջ։
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին Ժևում ԱՄՆ-ի հետ բանակցություններից հետո իրանական հեռուստատեսության եթերում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Ժամանակը դեռևս որոշված չէ։ Մենք համաձայնության եկանք, որ կողմերը կաշխատեն հնարավոր համաձայնագրի տեքստի շուրջ, կփոխանակենք այդ տեքստերը, և այնուհետև կորոշենք բանակցությունների երրորդ փուլի ամսաթիվը», – ասել Արաղչին։
Նա նաև հայտարարել է, որ Իրանը պատրաստ է անհրաժեշտ ժամանակ հատկացնել տեքստի մշակմանը և հույս ունի, որ կկարողանա այդ աշխատանքն ավարտել հնարավորինս շուտ։
Նշենք, որ նախօրեին՝ փետրվարի 17-ին, Շվեյցարիայում տեղի է ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը՝ Օմանի միջնորդությամբ։
Փետրվարի 6-ին Օմանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման վերաբերյալ անուղղակի բանակցությունների առաջին փուլը։