18 փետրվարի 2026 – 18:06 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երկրից բացակայելու արգելքը վերացնելու որոշումը: այդ մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից, տեղեկացնում է Արմենպրեսը:
«Դատական ակտը ստանալուց հետո Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի»,- փոխանցե։ են Դատախազությունից։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը վերացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական վարույթի շրջանակներում նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու արգելքը։