18 փետրվարի 2026 – 11:51 AMT
PanARMENIAN.Net – Եվրոպական միության խորհուրդը Սատու Կոյվուին նշանակել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար։ Նա իր պարտականությունները ստանձնելու է 2026 թվականի փետրվարի 20-ին՝ փոխարինելով Մարկուս Ռիտերին։
Սատու Կոյվուն ֆինն ավագ ոստիկան է, որն ունի ավելի քան 35 տարվա ազգային և միջազգային մասնագիտական փորձ։ Նշանակումից առաջ նա զբաղեցրել է Ֆինլանդիայի Ազգային ոստիկանության վարչությունում մարդկային ռեսուրսների ղեկավարի պաշտոնը, հայտնում է 1lurer.am-ը:
Նրա նշանակման որոշումը կայացվել է ԵՄ Քաղաքական և անվտանգության կոմիտեի կողմից՝ 2026 թվականի փետրվարի 17-ին։
Աառաքելության մանդատն ընդգրկում է տեղում իրավիճակի դիտարկումն ու դրա վերաբերյալ զեկուցումը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծի հայկական հատվածում։ Առաքելության մանդատը սահմանված է մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։
Առաքելությունը կազմված է ավելի քան 200 միջազգային և տեղական աշխատակիցներից։ Դիտորդներն ու քաղաքացիական փորձագետները ներկայացնում են ԵՄ անդամ 25 պետություն և մեկ երրորդ ներդրող երկիր՝ Կանադան։