ՀՀ իշխանությունը գերիների հարցը հրել է իներցիոն հարթություն. վախենում է նյարդայնացնել Բաքվին. Աբրահամյան


Հասարակություն


Ինչպես և կանխատեսելի էր ադրբեջանական արդարադատության դեպքում՝ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ևս ծանր վճիռ կայացվեց, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների խնդիրը, բնականաբար, որևէ փուլում իրավական չի եղել․ այն մաքուր քաղաքական թեմա է, և դրա հանգուցալուծումն այդ տրամաբանության մեջ պետք է լինի։

«Ամենամեծ խնդիրն այն է, որ գերիների թեման, թեև տարբեր ֆորմատի հանդիպումներում արծարծվում է, սակայն որևէ կողմի համար օրակարգի առանցք չի դառնում։

ՀՀ իշխանությունն Արցախի թեման համարում է փակված և վախենում է, որ դրա հետ առնչվող ցանկացած առիթ կարող է նյարդայնացնել Բաքվին, ու դրանով պայմանավորված՝ հարցը հրել է իներցիոն հարթություն։

Ազատությո՛ւն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին»,- նշել է պատգամավորը։


Leave a Comment