«Ռեալ» ֆուտբոլային հանդիպումը մի պահ ընդհատվել է Վինիսիուսի հասցեին հնչած ռասիստական վիրավորանքի պատճառով (ՖՈՏՈ)

Հանդիպումը երեկ ընդհատվել է 11 րոպեով՝ սկանդալային միջադեպի պատճառով. ՖՈՏՈ

«Բենֆիկա» - «Ռեալ» ֆուտբոլային հանդիպումը մի պահ ընդհատվել է Վինիսիուսի հասցեին հնչած ռասիստական վիրավորանքի պատճառով (ՖՈՏՈ)


ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Լիսաբոնի «Էստադիո դա Լուժ» մարզադաշտում կայացած Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Բենֆիկա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումն երեկ ընդհատվել է 11 րոպեով՝ սկանդալային միջադեպի պատճառով, գրում է Reuters-ը:


Մադրիդցիների հարձակվող Վինիսիուս Ժունիորը մեղադրել է տանտերերի արգենտինացի վինգեր Ջանլուկա Պրեստիանիին իր հասցեին ռասիստական վիրավորանք հնչեցնելու մեջ:


Միջադեպը տեղի է ունեցել երկրորդ խաղակեսի հինգերորդ րոպեին՝ բրազիլացի ֆուտբոլիստի փայլուն գոլից անմիջապես հետո, որով «Ռեալը» առաջ էր անցել հաշվի մեջ:


«Բենֆիկայի» խաղացողը մարզաշապիկով ծածկել է բերանը, որից հետո արել է մի մեկնաբանություն, որը Վինիսիուսը և նրա թիմակիցները մեկնաբանել են որպես ռասիստական վիրավորանք:


Նշենք, որ Վինիսիուսը Իսպանիայում անցկացվող խաղերի ժամանակ բազմիցս ենթարկվել է ռասիզմի դրսևորումների:


Հանդիպման գլխավոր մրցավար Ֆրանսուա Լետեքսիեն, դեմքի առջև խաչելով ձեռքերը, կատարել ՖԻՖԱ-ի հակառասիստական ժեստը և դադարեցրել խաղը։


«Ռեալի» ֆուտբոլիստները սպառնացել են լքել խաղադաշտը, սակայն մրցավարը թույլ է տվել վերսկսել խաղը։


Бенфика - Реал Мадрид


Leave a Comment