Շվեյցարիայում ընթացող եռակողմ հանդիպման մասնակիցները կշարունակեն աշխատել ուկրաինական կարգավորման շուրջ համաձայնագրի վրա. Ուիթքոֆ



Շվեյցարիայում ընթացող եռակողմ հանդիպման մասնակիցները կշարունակեն աշխատել ուկրաինական կարգավորման շուրջ համաձայնագրի վրա, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։



«Նահանգները վարում էին Ուկրաինայի և Ռուսաստանի միջև երրորդ բանակցությունները: Երկու կողմերն էլ պայմանավորվել են տեղեկացնել իրենց երկրների ղեկավարությանը և շարունակել աշխատանքը՝ գործարքի կնքման նպատակով», — գրել է նա X սոցիալական ցանցում։



Դոնալդ Թրամփի ջանքերը հանգեցրել են զգալի առաջընթացի, նշել է Ուիթքոֆը։


Հիշեցնենք, որ նախօրեին Ժնևում կայացել է խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների երրորդ փուլի առաջին օրը։

Ռուսական պատվիրակությունը գլխավորել է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ամերիկյանը՝ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները, ուկրաինականը՝ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը։

Այսօր մեկնարկում է բանակցությունների երկրորդ օրը։ Տեղի կունենան նաև տնտեսական հարցերով աշխատանքային խմբի հանդիպումներ, որի կազմում ընդգրկված է Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment