Կալիֆոռնիայի Լեյք Թահոուի շրջանում ձնահյուսի հետևանքով 10 դահուկորդ անհետ կորել է, ևս 6-ը գտնվում են դեպքի վայրում և սպասում են փրկարարական օգնությանը, գրել է BBC-ն։
Դեպքըտեղի է ունեցել փետրվարի 16-ի՝ Թրաքի քաղաքի մերձակայքում գտնվող Քասլ Փիք հատվածում։ Նշվում է, որ խումբը բաղկացած էր 16 հոգանոց, այդ թվում էին 4 ուղեկցող և 12 հաճախորդ։
Փրկարարական գործողություններին մասնակցում են երկու մոտակա լեռնադահուկային հանգստավայրերի մասնագիտացված թիմեր, ինչպես նաև ձյան մեջ տեղաշարժվելու համար նախատեսված հատուկ տեխնիկա։ Ներգրավված է 46 փրկարար։
Sierra Avalanche Center-ը վտանգի մակարդակը գնահատել է «բարձր»՝ 5-ից 4 բալ՝ նախազգուշացնելով, որ առաջիկա 24 ժամում հնարավոր են նոր խոշոր ձնահյուսեր։
