ԶԼՄ-ն հայտնել է, թե ով է Ռոբերտ Քոչարյանի կուսակցության ընտրացուցակի առաջին տեղերում

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին տեղեում վերջին շրջանում մարզային ակտիվ այցելությունների գնացած անձինք են, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ Քոչարյանի թիմում դեռ ցուցակի հարց չեն քննարկել, սակայն հասկացել են, թե ում է երկրորդ նախագահը դիտարկում ցուցակի առաջնային տեղերում:

Թերթի տեղեկություններով՝ ակտիվ կանանց եռյակում են Քրիստինե Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը և Աննա Գրիգորյանը, իսկ տղամարդկանց մեջ առաջատար են Իշխան Սաղաթելյանը, Գառնիկ Դանիելյանը, Աղվան Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փետրվարի 13-15-ը կուսակցության կենտրոնական գրասենյակում անցկացրել էր ներկուսակցական ընտրությունների առաջին փուլը, որին մասնակցել էր շուրջ 1100 պատվիրակ: Նրանք 276 անձից բաղկացած ցուցակից ընտրել էին 50-ական թեկնածու:

 

 

Leave a Comment