ԱՄՆ-ն հրաժարվել է թույլատրել Patriot հրթիռների արտադրությունը Եվրոպայում․ Զելենսկի



Tert.am-ը գրում է․


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ-ն հրաժարվել է թույլատրել Patriot հրթիռների արտադրությունը Եվրոպայում։



«Ուկրաինան տարիներ առաջ քննարկել է սա Ամերիկայի հետ, մասնավորապես՝ Եվրոպայում, մասնավորապես՝ Patriot-ի համար, բավարար հրթիռների արտադրություն ապահովելու անհրաժեշտությունը։ Լիցենզիաների խոստումներ եղան, բայց Ամերիկան, ի վերջո, հրաժարվեց։ Չնայած մենք առաջարկեցինք արտադրություն ինչպես Ուկրաինայում, այնպես էլ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գործընկերների՝ Ռումինիայի, Լեհաստանի և այլոց հետ համատեղ», – հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment