Եկեղեցում պայթյուն է տեղի ունեցել․ կան տուժածներ



Միջազգային


Փետրվարի 17-ին պայթյուն է տեղի ունեցել ԱՄՆ Նյու Յորք նահանգի Բունվիլ քաղաքում գործող Abundant Life Fellowship Church եկեղեցում։


Նախնական տվյալներով՝ տուժել է առնվազն հինգ մարդ, ևս մինչև 13-ը դիմել է բժշկական օգնության։ Ականատեսների խոսքով՝ պայթյունից առաջ շենքում զգացվել է գազի հոտ։


Պայթյունի պատճառները պաշտոնապես չեն հրապարակվել։ Դեպքի առթիվ իրականացվում է քննություն։





Leave a Comment