«Սա նաև պատգամ է, արժանապատվությունը պաշտպանելու խորհուրդ»․ Աշոտ Ղուլյան

«Սա նաև պատգամ է, արժանապատվությունը պաշտպանելու խորհուրդ»․ Աշոտ Ղուլյան

Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ճակատագրի հեգնանք է՝ ո՞վ, ու՞մ է դատում… Բաքվում ավարտված «դատավարությունները» ցավեցնող են, թեկուզև՝ սպասված: Ե՛վ Ռուբենի, և՛ մյուս գերյալների, Արցախի պատանդառված ղեկավարների իրավունքների մասին բարձրաձայնելը միայն նրանց ընտանիքներին ու հարազատներին չի կարելի թողնել: Նրանց հայրենիք վերադարձնելու գործում անելիք ու ասելիք ունենք բոլորս: Ե՛վ այստեղ, և՛ ամենուր: Նրա ընտանիքի հայտարարությունը, ինչպես միշտ, միայն զգացմունք չէ, այն նաև պատգամ է և արժանապատվությունը պաշտպանելու խորհուրդ. «Սա պարզապես Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ բանտարկյալների դատավարություն չէ. սա նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ՝ որպես ամբողջություն»։

Աղբյուրը`   Աշոտ Ղուլյան

Leave a Comment