Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը վերացրել է Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանի նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը, հայտնել է փաստաբան Մարինե Ֆարմանյանը։
Նա մանրամասնել է, որ դատարանը մերժել է տնային կալանքի ժամկետը երկարացնելու քննիչի միջնորդությունը և արձանագրել է, որ բացակայում է Ալավերդյանին տնային կալանքի տակ պահելու հիմքը։
2025 թվականի հոկտեմբերին Ալավերդյանի նկատմամբ կիրառվել էր տնային կալանք՝ երկու ամիս ժամկետով։ Նա ձերբակալվել էր Արագածոտնի թեմում իրականացված խուզարկություններից հետո։
