Հայաստանի քաղաքական դաշտում քննարկվում է «քաղաքական Նոյյան տապան» ձևաչափը, որը նախաձեռնել է Գագիկ Ծառուկյանը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը։ Նրա թիմակից Արման Աբովյանը հայտարարում է, որ ստեղծվող հարթակը պետք է դառնա համախմբման տարածք բոլոր քաղաքական ուժերի համար, քանի որ առանձին որևէ ուժ ի վիճակի չէ միայնակ հաղթահարել ստեղծված ճգնաժամը։
Մինչդեռ քաղաքագետ Էդգար Առաքելյանը պնդում է, որ խոսքը նոր քաղաքական բովանդակության մասին չէ, այլ հին ուժերի վերադասավորման փորձի։ Նա նաև նշում է, որ Մոսկվայում որոշված հիմնական թեկնածուն կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը։
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հաստատել է, որ իրենց ուժը կմասնակցի ընտրություններին՝ «Առաջարկ Հայաստան» ծրագրով և «Բարգավաճ Հայաստանի» հետ միասին։
Քաղաքական զարգացումները շարունակվում են․ արդյոք «քաղաքական Նոյյան տապան»-ը կդառնա իրական համախմբման հարթակ, թե կմնա նախաձեռնության մակարդակում։
Մանրամասները՝ տեսանյութում
