Առողջապահության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել Պոլիկլինիկաներում բուժաշխատողների աշխատավարձի ուշացումների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Առողջապահության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել Պոլիկլինիկաներում բուժաշխատողների աշխատավարձի ուշացումների վերաբերյալ։
ԱՆ–ից նշել են, որ պոլիկլինիկական օղակի բուժաշխատողներն աշխատավարձը ստանում են երկու կտորով` պետական պատվերով իրականացված ծառայությունների և արդեն Առողջության համընդհանուր ապահովագրության ծառայությունների դիմաց:
«Առաջին կտորի` պետական պատվերով տրամադրված բուժծառայություների դիմաց, փոխհատուցումն իրականացված է: Հաշվի առնելով, որ ապահովագրության համակարգի մեկնարկային առաջին ամիսն է, նոր համակարգով փոխհատուցումներ իրականացնելու համար բուժկենտրոններին տրվել էր լրացուցիչ ժամանակ կատարողականներում նոր ներդրված ծառայությունների մուտքագրումների, ճշգրտումների համար: Վաղվա ընթացքում ֆինանսավորումը կբացվի: Շնորհակալ ենք ըմբռնումով մոտեցման համար», – նշվում է հաղորդագրության մեջ։