Դատարանը կաթողիկոսի եղբոր խափանման միջոց կալանքը փոխարինել է տնային կալանքով

Դատարանն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինել է տնային կալանքով, 1 մլն դրամ գրավով և բացակայելու արգելքով։

Տնային կալանքը նշանակվել է 3 ամսով։ Դատարանն արգելել է Ներսիսյանին շփում ունենալ վարույթին ներգրավված անձանց հետ և իր հասցեում հյուրընկալել անձանց բացառությամբ իր մերձավոր ազգականների և պաշտպանների։

Կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն՝ Համբարձում Ներսիսյանին, ձերբակալել էին 2025 թվականի նոյեմբերի սկզբին՝ Վաղարշապատի ընտրությունների «նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու և խուլիգանության» մեղադրանքով։

Leave a Comment