Ինչպես Վարդանյանի, այնպես էլ մյուսների դեպքում Բաքուն կարևոր խնդիր է փորձել լուծել՝ ուղերձ հղելով ինչպես իր ներքին լսարանին, այնպես էլ արտաքին աշխարհին: Առաջին ուղերձը Արցախի մասին է. դրա սուբյեկտայնությունը վեջնականապես քրեակաացվեց: Բացի սա՝ Բաքուն այս քայլով ուղերձ է հղում հայ ժողովրդի էլիտաներին ու ի դեմս Վադրդանյանի դատապարտում նաև բոլոր այն հայերին, որոնք կիսում են Արցախի վերաբերյալ ազգային տեսլականը: Փոխարենը սրանով Իլհամը «յուղ է քսում Նիկոլի սրտին» ու օգնում նրան հայաստանցիներին պարտադրել «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը, այն մատուցել որպես անայլընտրանքային:
Մյուս կողմից՝ Իլհամին այս դատավճիռները պետք են՝ հետագայում աշխարհաքաղաքական սակարկման ու Հայաստանից տարածքային զիջումներ կորզելու համար, որին ականատես ենք դառնալու Նիկոլի վերընտրվելու դեպքում:
Այսպիսով՝ Իլհամը փաստում է, որ Բաքուն չի պատրաստվում փակել հակամարտության էջը՝ առանց հայկական կողմին առավելագույնս նվաստացնելու և իր հաղթանակից հնարավոր ամեն ինչ «քամելու» մի դեպքում, երբ ՔՊ-ականներն օրնիբուն այստեղ խաղաղության մասին ինչ-որ տխմարություններ են զառանցում ու խոստումներ շռայլում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: