Ժնևում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների բանակցությունները

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ բանակցություններն անցկացվելու են փակ ձևաչափով, հանդիպման առաջին օրվա ավարտին հայտարարության պետք չէ սպասել, քանի որ շփումները կշարունակվեն նաև փետրվարի 18-ին:

Ուկրաինայի արտգործնախարարն էլ մտահոգություն է հայտնել, որ չնայած դիվանագիտական գործընթացներին՝ Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցնում հանրապետությանը, հատկապես՝ էներգետիկ օբյեկտներին՝ այդպիսով անտեսելով խաղաղության ջանքերը:

«Մոսկվան հասկանում է միայն ագրեսիայի լեզուն։ Նրանք լուրջ չեն ընդունի դիվանագիտությունը, եթե այն չուղեկցվի ճնշումներով»,- շեշտել է Անդրիյ Սիբիհան, կոչ արել արևմտյան դաշնակիցներին պատժամիջոցներ կիրառել։

Leave a Comment