Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

«2026 թ ընթացքում արդեն իսկ աջակցություն է ստացել 561 շահառու, վճարվել է շուրջ 492 մլն դրամ։ Ծրագրի մեկնարկից մինչ օրս աջակցություն է ստացել 15,745 շահառու, վճարվել է շուրջ 11,6 մլրդ դրամ։

Հիշեցնենք, որ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում պետության կողմից միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում՝    

  • մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում, 
  • հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում»,- ասված է հաղորդագրությունում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment