Ասում էին՝ Սամվել Կարապետյանը 5 օր չի դիմանա կալանավայրում, 5 ամսից ավել դիմացավ, վարկանիշը աճում է



Ասում էին՝ Սամվել Կարապետյանը 5 օր չի դիմանա կալանավայրում, 5 ամսից ավել դիմացավ, վարկանիշը աճում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

«Այս պրոցեսն ամբողջությամբ կապված է քաղաքականի հետ։ Սամվել Կարապետյանի ռեյտինգն աճում է, իր դեմ ստերը չաշխատելու արդյունքում՝ ավելի  կոպիտ է դառնում իշխանության գործողությունները, որին մենք պատրաստ ենք։ Անընդհատ ճնշումների են դիմում, ասում էին՝ Սամվել Կարապետյանը 5 օր չի դիմանա կալանավայրում, 5 ամսից ավել դիմացավ, ոչ ոքի հետ չբանակցեց, դրա արդյունքում նենց ախորժակները բացվում են, գնալու են գերակա շահի ճանապարհով»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment