ԱԺ ՔՊ խմբակցությունն Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Վանիկ Օհանյանի թեկնածությունը;
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի եւ 138-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու է առաջադրել Վանիկ Օհանյանին»,- նշված է ԱԺ նախագահի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հռիփսիմե Հունանյանը հրաժարական էր ներկայացրել։
