Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դուրս է գրվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից, ուր կալանավորումից հետո երկու անգամ վիրահատության էր ենթարկվել։
«Հոյակապ եմ, ամեն ինչ լավ է»,- լրագրողներին ասել է արքեպիսկոպոսը։
Ավելի ուշ Աջապահյանը ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է Գյումրի՝ իր կեցավայր։ Նրա կեցավայրում բազմաթիվ քաղաքացիներ էին հավաքվել, որոնք արքեպիսկոպոսին ողջունել են ծափերով ու շարականով։ Հնչել են եկեղեցու զանգերը։
Աջապահյանը 2025 թվականի հոկտեմբերի 3-ին դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման՝ «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» համար։ Նա չի ընդունում մեղադրանքը:
Փետրվարի 6-ին դատարանն արքեպիսկոպոսի նկատմամբ կիրառել էր տնային կալանք, սակայն նա շարունակել էր մնալ հիվանդանոցում։ Աջապահյանը կալանքից հետո առաջին անգամ վիրահատվել էր դեկտեմբերի 26-ին, երկրորդ վիրահատությունը տեղի էր ունեցել փետրվարի 10-ին։
