Փետրվարի 17-23-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Հայաստանը կներկայացնի չորս մարմնամարզիկ, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Արթուր Դավթյանը և Արթուր Ավետիսյանը։
Մանուկյանը 2025 թվականի Աշխարհի գավաթի խաղարկությունում հաղթել էր նժույգ թափի վարժությունում, իսկ Դավթյանը 2025 թվականի Աշխարհի գավաթի ընդհանուր հաշվարկի հաղթող էր դարձել հենացատկում՝ հաստատելով այս մարզաձևում ուժեղագույններից մեկի իր կարգավիճակը։
