Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

17 Փետրվարի, 2026

Հայաստանի առանձին շրջաններում փետրվարի 18-ին սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան և թաց ձյան, իսկ նախալեռնային ու հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով:

Օդերևութաբանները կանխատեսում են նաև հարավարևմտյան քամու ուժգնացում՝ առանձին վայրերում մինչև 14-17 մ/վրկ, իսկ լեռնային շրջաններում՝ բուք և ցածր տեսանելիություն:

Օդի ջերմաստիճանը ևս մի փոքր կբարձրանա: Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են, Երևանում գիշերը և առավոտյան հնարավոր են անձրևներ, իսկ օրվա մնացած ժամերին կդիտվի առանց տեղումների եղանակ:

Այս գիշեր մայրաքաղաքում սպասվում է +3+5, վաղը ցերեկը՝ +15+17 աստիճան:

 

Leave a Comment