«Աննախադեպ ծանր օրեր են»․ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյան

«Աննախադեպ ծանր օրեր են»․ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյան

«Աննախադեպ ծանր օրեր են, բայց մեր պատմությանը լավատեղյակ անձինք գիտեն, որ շատ ավելի ծանր օրեր են եղել»,- այսօր «Իզմիրլյան» ԲԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը՝ անդրադառնալով եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին։

Բարենորոգման անվան տակ սկսած գործընթացը հաջողություններ գրանցե՞լ է հարցին՝ Տեր Իսահակը պատասխանեց․ «Չեմ կարող ասել՝ ով ինչ է գրանցել, բայց մեր նպատակը բարին, լավը, գեղեցիկն առատացնելն է, և մենք լավահույս ենք, որ վերջ-առաջ մեր մարդասիրությունը, աստվածխնդրությունը հաջողությամբ է պսակվելու:

Տա Աստված, որ մենք բոլորս էլ սթափվենք և մեզանում համերաշխության, խաղաղության միջավայրը գերակայի։ Ուժ, կարողություն ամենքիդ»։

Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանի ճեպազրույցը

Leave a Comment