«Պաշտոնական Բաքուն հրապարակեց Ռուբեն Վարդանյանի հանդեպ հաշվեհարդարը»․ Հակոբ Բադալյան

«Պաշտոնական Բաքուն հրապարակեց Ռուբեն Վարդանյանի հանդեպ հաշվեհարդարը»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր պաշտոնական Բաքուն հրապարակեց Ռուբեն Վարդանյանի հանդեպ հաշվեհարդարը: Նրան դատապարտել են 20 տարվա ազատազրկման: Չեմ ուզում այս առնչությամբ կրկնել շատ ասվող խոսքերը, որ Ռուբենը Բաքվի բանտում ազատ է ավելի, քան շատ շատերը ֆորմալ ազատության մեջ:
Ինչպես արտահայտվեցի Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարության պատանդառված մյուս ներկայացուցիչների հանդեպ հաշվեհարդարի հրապարակման առնչությամբ, այդ հրապարակումները չպետք է բերեն հուսահատության: Հակառակը, դրանք պետք է լինեն մեր հայրենակիցների վերադարձի հարցի լուծման անհրաժեշտ քայլերի առավել արդյունավետ և ինտենսիվ փնտրտուքի: Ի վերջո, կարծում եմ նաև դա է եղել և շարունակում լինել Հայաստանի հասարակության վերաբերյալ նաև Ռուբեն Վարդանյանի գործնական ձգտումը՝ ունենալ հարցերը գիտակցող և դրանց առարկայական ու խորքային լուծում փնտրող հասարակություն»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան

Leave a Comment